AP գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ը և Իրանը ակտիվորեն քննարկում են բանակցությունների նոր փուլի հնարավորությունը՝ փորձելով հասնել իրանական հակամարտության դադարեցմանը միտված համաձայնության։ Որպես հանդիպման վայր կրկին քննարկվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը, հնարավոր տարբերակ է դիտարկվում նաև Ժնևը։               
 

Ասում են...

Ասում են...
23.02.2018 | 01:09

...թե Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի Գևորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաև «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլև ունեն հույժ «ֆինանսական» հենք:

Իր կոնվենցիոն պարտականությունները կատարող ՄԻԵԴ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, հարցը հաշտությամբ ավարտելու առնչությամբ արված առաջարկին ընդառաջ Վիրաբյանը հարցրել է` ինչքա՞ն փող կտաք, իմանալով գումարի չափը, ասել է` մտածեմ, կասեմ: Գնացել-եկել, ասել է` համաձայն չեմ. փողի չափը ձեռք չի տվել Վիրաբյանին։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, այդ ամենի տեսաձայնագրությունը կա, և հարկավոր պահին այն «մեյդան» կհանվի:

Դիտվել է՝ 10548

Մեկնաբանություններ